Հիշողություն, հիշողության խանգարումներ
Հիշողության ֆունկցիաները
Հիշողությունը որպես հոգեբանական հատկություն մի ամբողջ շարք նշաններ ունի, որոնք մասամբ նման են ընկալմանը` խորությամբ, ծավալով, ամրությամբ, հիշելու արագությամբ:
Քանի որ հիշողությունը պատասխանատու է ինֆորմացիայի պահպանման համար, իսկ դա մարդուն անհրաժեշտ է կյանքի ցանկացած պահին, ապա կարելի է վստահաբար ասել, որ լավ հիշողությունը ավելացնում է մարդու ուժերն ու պաշտպանվածությունը տարբեր հանգամանքներում, իսկ վատ հիշողությունը նվազեցնում է այդ հատկությունները: Հիշողության լավացման օգնությամբ ուժերն ավելացնելու համար հարկ է գիտակցաբար հիշել և անպետք ինֆորմացիայից ազատվել: Հիշողությունը լավացնելու համար, որն իր հերթին ավելացնում է հոգեէներգետիկ ներուժը և պաշտպանական ուժերը, կարելի է օգտվել հետևյալ մեթոդներից:
Ազատվել անպետք մտքերից
Մտավոր հոգնածության և ինֆորմացիայով ծանրաբեռնվածության պահին փորձեք մտովի մաքրել այն ամենը, ինչ գիտեք և բանականությունը «մաքուր գրատախտակ դարձնել», իսկ գիտակցությունը` մաքուր, անամպ, արևոտ տարածություն: Կարող եք մտովի ինքներդ ձեզ հրաման տալ, մի քանի անգամ կրկնելով «Ես բոլոր ավելորդ բաները մոռացել եմ» արտահայտությունը: Կարող եք նաև շնչառության օգնությամբ մաքրել գլուխը, պատկերացնելով, որ թարմ շունչը քշում է ավելորդ ինֆորմացիան և գիտակցությունը դառնում է պարզ ու հանգիստ: Այդպիսով կարող եք ազատվել անպետք մտքերից:
«Հիշողության լուսարձակում»
Երբ ցանկանում եք ինչ-որ բան հիշել, միացրեք հոգեբանական «լուսարձակումը»` ինքնահիշողության լույսը: Այսինքն, ոչ թե պարզապես հիշեք ինչ-որ մեկի հեռախոսահամարը, այլև ձեզ, ձեր գիտակցական վիճակը` հիշելու պահին: Կարող եք մտովի կրկնել.«Ես ինձ հիշում եմ և գիտակցում, որ հիշելու եմ ինչ-որ հեռախոսահամար» արտահայտությունը: Նույն բանը կարող եք անել ցանկացած իմաստային և պատկերավոր ինֆորմացիայի հետ կապված: Այս դեպքում ձեր գիտակցությունը պաշտպանված կլինի պատահական հույզերից ու խանգարող մտքերից, որոնք խանգարում են հիշողությանը, կամ խեղաթյուրում են այն:
«Մտովի սոսնձում»
Պատկերացրեք, որ հիշվող օբյեկտը կամ ինֆորմացիան սոսնձվել է ձեր գիտակցությանը այնպիսի սոսնձով, որը ապահովում է պահպանման ամրությունը: Այս վարժությունը կարող եք կատարել մի քանի անգամ: Միայն թե, «սոսնձելու» համար ընտրեք հիշարժան, արժեքավոր օբյեկտները, որպեսզի անպետք բաներով կամ բացասական ինֆորմացիայով չլցվի գիտակցությունը: Իսկ եթե այդ հիշվող օբյեկտը հոգեբանական բնույթի է և զգացմունքային դրական էներգետիկ լիցքավորում ունի, ամրացրեք այն:
«Տպեք» գիտակցության մեջ
Եթե հիշելու օբյեկտը ինչ-որ բարոյա-հոգևոր ճշմարտություն է, հասկացություն կամ կերպար և դուք վստահ եք դրա հոգևոր մաքրության մեջ (օրինակ, Աստվածաշունչ կարդալը կամ այլ բարձր հոգևոր գրականություն և այլն) փորձեք մտովի այն «տպել» գիտակցության մեջ: Դրա համար մաքրեք մտավոր էկրանը, հավասարակշռեք մտածողությունը, ուշադրությունը կենտրոնացրեք տվյալ օբյեկտի վրա և անպայման հիշողությանը միացրեք զգացմունքային կենտրոնը, սիրտը: Կարող եք գիտակցության մեջ տեսողական պատկեր ստեղծել և որքան հնարավոր է երկար պահել այն: Միևնույն ժամանակ մտովի ներշնչեք ու արտաշնչեք տվյալ օբյեկտի գաղտնի էներգիան:
Հիշեք ինքներդ ձեզ
Բոլոր իրավիճակներում և ամեն պահ աշխատեք գիտակցության ինչ-որ հատվածով միշտ հիշել ինքներդ ձեզ: Հիշեք, որ դուք ապրում եք և գիտակցաբար եք ներկա ամենուր: Որևէ բնագավառ, գիտության ճյուղ, մասնագիտություն ուսումնասիրելիս, հիշեք, որ հենց դո´ւք եք դա անում, որ ձեր «ես»-ը ներկա է «այստեղ և հիմա», և գիտակցաբար ամրագրեք ինֆորմացիան:
Այդպիսով դուք կպաշտպանեք ձեզ գիտակցության «ընդմիջումներից»:
Մի մոռացեք ներքին Անսահման ուժի մասին: Այսինքն, հիշեք ոչ թե պարզապես ինքներդ ձեզ, այլ ձեզ և ձեր ներքին անսահման ուժը միասին և գիտակցության ամեն մի բջիջով տրամադրվեք, որ այն ձեզ պաշտպանում է:
Երևակայության մակարդակում հոգեէներգետիկ ներուժի և պաշտպանվածության մակարդակի բարձրացման համար օգտակար է.
-
կարողանալ վերացնել անպտուղ, անիրականալի երազանքները և կանգնեցնել երևակայության քաոսային խաղը, կերպարների ու պատկերացումների հոսքը,
-
կարողանալ կանգնեցնել երևակայության այն տեսակները, որոնք կապված են անհաջողությունների ենթագիտակցական ծրագրավորման հետ,
-
կարողանալ դրական ուղղվածություն ունեցող ակտիվ երևակայությանը հզոր էներգետիկա հաղորդել, այն հագեցնել ջերմ և դրական հույզերով, որպեսզի բոլոր տեսողական կերպարները և երևակայության դրսևորումները զգացմունքային աշխարհի հետ կապը պահպանեն:
Մարզեք երևակայությունը
Մարդու երևակայությունը այնպիսի նշաններ ու հատկություններ ունի, ինչպիսիք են ուղղվածությունը, կենսունակությունը, վառ լինելը, հուզական հագեցվածությունը: Հարուստ, վառ, ջերմ երևակայություն ունեցող մարդը թույլ լինել չի կարող: Երևակայությունը, որպես միջոց` վառ պատկերացնել այն, որը դեռ չկա, բայց այն կարող է լինել, շնորհիվ հնարամտության և կամքի ուժի, մարդու անգնահատելի հատկությունն է: Երևակայության զարգացման հիմնական միջոցը մարզումներն են, որոնք ամփոփված են նպատակաուղղված երազանքների կենսահաստատման և հույզերի կուտակման մեջ: Հարուստ երևակայությունը օգնում է մարդուն` ով կորցրել է էներգիան, ժամանակավորապես մոլորվել է և չի կարողանում հասկանալ, թե հետո ինչ է անելու, չի տեսնում փրկարար ելքը: Երևակայությունը նշանակալիորեն բարձրացնում է մարդու պաշտպանվածության մակարդակը:
Երևակայության ուժը
Եթե կենսական խնդիրներ ունեք և չգիտեք ինչպիսի որոշում ընդունել, եթե հոգնել եք գործադրած ջանքերից և մինչև հիմա արդյունքը չեք տեսնում, փորձեք նպատակաուղղված երազել լավ ապագայի մասին: Թող ձեր երազանքը դառնա այն հեռավոր գեղեցիկ ափը, որտեղ հանգրվանելու եք կյանքի փոթորկոտ ծովում դեգերելուց հետո, միևնույն ժամանակ, այն լուսավոր ճառագայթը, որը ծագում է ձեր գիտակցությունից և ցրում է խավարը: Իսկական երևակայությունը միշտ իր մեջ կրում է այն կերպարը, որը դեռ չկա, բայց կա նպատակը և այն ուղու պատկերացումը, որը կարող է դեպի նպատակը տանել:
Մտովի տեսողական դարձրեք իդեալական կերպարը, որի մեջ ներդաշնակորեն միացած են ձեր ներաշխարհն ու արտաքին հանգամանքները: Նաև պատկերացրեք, թե ինչ է պետք իրականում այդ նպատակին հասնելու համար: Ամեն ինչ մանրամասնորեն ու հստակ պատկերացրեք: Կարող եք երևակայել, որ երազանքը օդապարիկի պես ձեզ դեպի վեր է բարձրացնում ու առաջ տանում դեպի նպատակը: Պատկերացրեք, որ երազանքի ուժը ձեզ դեպի նպատակն է ձգում, տեղ չթողնելով կասկածների ու տատանումների համար: Նպատակաուղղված երազանքի ուժը ձեզ ավելի ուժեղ է դարձնում: Իսկ եթե զգաք, որ դատարկ երևակայությամբ եք զբաղվում, ժամանակին կանգ առեք, քանի որ դա ձեր բանականության մեջ կարող է քաոսային կերպարներ ստեղծել:
Հստակ պատկերացրեք ձեր գործողությունները: Դա կարող է լինել ծանր խոսակցություն, դժվար իրավիճակ, նոր պլաններ, որոնք անպայման պետք է իրականան, ինչ-որ գիտելիքի յուրացում, նոր աշխատանքի տեղավորվել և այլն: Սպասվելիք գործը պատկերացրեք որքան կարող եք շատ վառ ու հստակ, ամենայն մանրամասնությամբ: Կերպարներն առավելագույնս լիցքավորեք դրական զգացմունքներով: Ձեր սրտում ուրախության, հրճվանքի, սիրո, ինքնավստահության զգացմունքներ ստեղծեք, իսկ հետո այդ ամենը միացրեք նպատակային կերպարի հետ: Դրանից հետո նպատակին ազատություն տվեք, «բաց թողեք որ գնա ու իրականանա»:
Կարդացեք նաև
Այսօր ստեղծված բոլոր միջոցներն ինչ-որ բան մտապահելու անհրաժեշտությունից մեզ փրկել են: Սակայն իրո“ք փրկել են, թե՞ հակառակը…
Հեռախոսը կորցնելը կամ համացանցի հնարավորություն չունենալը անելանելի դրության մեջ է գցում...
Պատրաստվում եք քննության կամ կարևոր զեկույցի՞. խմեք մեղրով թեյ: Նոր Զելանդիայի հետազոտողներն ապացուցել են, որ մեղվի բնական մեղրն ի վիճակի է գլխուղեղում ակտիվացնել ինչպես տեղեկատվության յուրացման գործընթացները...
Տարիների ընթացքում նկատում ենք, որ մեր հիշողությունն ավելի ու ավելի է վատանում. ծննդյան թվերը, իրադարձությունները, անուններն ու հեռախոսի համարները, կինոնկարների անվանումները մոռացվում են և էլ ավելի է դժվարանում դրանք հիշելը...
Հիշողությունը մարդու ուղեղի հատկությունն է, մարդը լույս աշխարհ է գալիս հիշողության հնարավորությամբ: Իհարկե, մեր շրջապատում կան բացառիկ հիշողությամբ օժտված մարդիկ: Նրանք կարողանում են հիշել ահռելի քանակությամբ...
Գիտնականները ներթափանցել են հիշողության ձևավորման գործընթացի մեջ:Ամերիկացի գիտնականները կարծում են, որ իրենց հաջողվել է հասկանալ մեխանիզմներից մեկը, որը թույլ է տալիս գլխուղեղին ձևավորել հիշողությունը...
Չե՞ք ցանկանում կորցնել հիշողությունը, ավելի քիչ մտածեք այդ մասին: Հյուսիսային Կարոլինայի համալսարանի մասնագետները կարծում են, որ տարեց հասակում հիշողության կորստի հիմնական պատճառներից մեկը և աշխատունակության...
Մեր հիշողությունն անմիջականորեն կապված է գլխուղեղի գործունեության հետ, որն էլ կազմված է մեծ քանակությամբ նյարդային բջիջներից` նեյրոններից: Եվ ինչքան շատ են դրանք, այնքան լավ է հիշողությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն